Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

16:10, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է
     Ամեն տարի հուլիսի 28-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:
     Առողջության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին:
     Աշխարհում հեպատիտները տարեկան 1,5 միլիոն մարդու կյանք են խլում: Հեպատիտներից ամենատարածվածը А, В, С, D և E հեպատիտներն են: Մասնագետների հավաստմամբ` մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:
     Հեպատիտից պաշտպանվելու համար պետք է պահպանել հիգիենա, զգույշ լինել արյան փոխներարկման և սեռական հարաբերությունների ժամանակ: Դրանից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել վարակի դեմ:
2553 | 1
Facebook