Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աշոտ Ահարոնյանը` Գյումրիում հնչած կրակոցների ու ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախչելու լուրերի մասին

13:15, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Աշոտ Ահարոնյանը` Գյումրիում հնչած կրակոցների ու ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախչելու լուրերի մասին
     ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
     Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
     Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
     Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը»:
6655 | 2
Facebook