Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից

23:25, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից
     Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան` IWF-ը, հրապարակել է 2012 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքները: 12 մարզիկների փորձանմուշները դրական արդյունք են տվել։ Այդ մարզիկների թվում է նաև 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։ Ավելի վաղ դրական արդյունք էր տվել Հռիփսիմեի՝ 2008 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ-փորձանմուշը ։
     Այսպիսով, Հռիփսիմեն կարող է զրկվել օլիմպիական մեդալից։
     Հիշեցնենք, որ նման վտանգի տակ է նաև 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։
4892 | 1
Facebook