Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բժշկի մայրը փոխանցել է, որ բժիշկներին բռնի ուժով չեն պահում, նրանք իրենց աշխատանքն են կատարում

16:50, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Բժշկի մայրը փոխանցել է, որ բժիշկներին բռնի ուժով չեն պահում, նրանք իրենց աշխատանքն են կատարում

Armtimes.com-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի (որն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է) մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Վերջինը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.

«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում: Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- թղթակցին փոխանցել է բժշկի մայրը` հավելելով, որ որդին նաև նշել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:

Հ. Խեչոյանի խոսքով` այս պահին հեռախոսն անջատված է, և ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:

Հարցին, թե արդյոք իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները վախեցա՞ծ են, որ գտնվում են այդ տարածքում՝ զրուցակիցը պատասխանել է. «Բոլորվին, շատ նորմալ, հանգիստ, նույնիսկ ինձ հուսադրելով, որ պանիկայի մեջ չընկնեմ, ասաց ամեն ինչ լավ է, բռնի ուժով չեն պահում իրենց, իրենց աշխատանքն են կատարում, որպես բժիշկ պարտավոր են մինչև վերջ մնալ, որովհետեւ այնտեղ կան վիրավոր մարդիկ»:

Հիշեցնենք` այսօր Ոստիկանութունը հայտարարություն էր տարածել, որ «Սասնա ծռեր»-ը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին:

7318 | 4
Facebook