Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկա օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում». Գագիկ Սուրենյան

12:15, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Առաջիկա օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում». Գագիկ Սուրենյան
     ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք մեր տարածաշրջանում կգործեն մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Այսօր Սյունիքում և Արցախում անձրևները կշարունակվեն, մյուս մարզերում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, հուլիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն լինի, իսկ հուլիսի 27-30-ին հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի Լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Վայող Ձորում կարճատև անձրևների փոքր հավանականություն կա միայն հուլիսի 29-30-ին: Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին, պետք է նշեմ, որ այն զգալիորեն նվազել է, այսօր Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +33...+34 աստիճանը, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցածր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, քանի որ այս հատվածների վրա սառը օդային զանգվածների ազդեցությունը ավելի ընդգծված կարտահայտվի:
3467 | 0
Facebook