Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նրա հրաժարականից հետո». Բորիս Նավասարդյան

11:45, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Ո՞վ պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նրա հրաժարականից հետո». Բորիս Նավասարդյան
     Ինձ միշտ հետաքրքրել, ի"նչ զարգացում են ենթադրում իրենց նպատակին հասնելուց հետո այն մարդիկ, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Օրինակ, ընդունելի՞ է իրենց համար, որ նախագահի պաշտոնը զբաղեցնի Գալուստ Սահակյանը, ինչը ենթադրվում է օրենքով: Թե՞ ինքն ել պիտի հրաժարական տա: Եթե այո, ապա նախագահ դառնում է Հովիկ Աբրահամյանը: Ինք էլ պիտի հրաժարական տա՞: Ամեն դեպքում մինչեւ 2018 թ. ՀՀ-ն պիտի ունենա այսօրվա լիազորություններով օժտված նախագահ: Ո՞վ եւ ինչպե՞ս պիտի զբաղեցնի այդ պաշտոնը: Պահանջողներից ոչ մեկ դա չի հստակեցնում: Եւ ընդհանրապես, երբեւէ չեմ լսել, ի՞նչ քայլեր պիտի հետեւեն հրաժարականից հետո ֆորմալ քաղաքական ընթացակարգերի առումով: Այնպես որ, այդ պահանջի վերաբերյալ անցած օրվա հայտնած կասկածները՝ դրական երեւույթ են: Հուսանք, դրան կփոխարինի ավելի մտածված օրակարգ նրանց կողմից, ովքեր գիտակցում են, որ այսպես շարունակել չի կարելի:
13046 | 21
Facebook