Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախի մեկ այլ հերոս էլ կարող ա ասի` տղաներն ուզում են ավտոմատը նվեր տալ Սերժին». «Սասնա ծռեր»-ը` Բալասանյանին

18:50, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
«Արցախի մեկ այլ հերոս էլ կարող ա ասի` տղաներն ուզում են ավտոմատը նվեր տալ Սերժին». «Սասնա ծռեր»-ը` Բալասանյանին
     «Մենք պահանջում ենք նախագահ կոչվածի հրաժարականը, Սեֆիլյանի ազատ արձակումը... Վիտալի Բալասանյանը թող մեր անունից չխոսի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը` հորդորելով լրագրողներին`Բալասանյանին կողմորոշվելու ժամանակ տալ:
     «Մեր խմբի անունից իրավունք ունի հայտարարություն անել մենակ Վարուժան Ավետիսյանը, եթե կան մանր-մունր հարցեր, մանր ենք վերաբերվում: Կարող է մի քիչ էն կողմ էլ Ազգային մի այլ հերոս ասի` ավտոմատս տանում ենք, նվեր տան Սերժին»:
    
     Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանն ասել էր, որ տղաների մեծ մասը և Ժ. Սեֆիլյանը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից:
10811 | 1
Facebook