Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

15:50, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
     Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
5564 | 0
Facebook