Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը հաստատեց, որ ևս 2 պատանդ ազատ է արձակվել

12:00, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Վիտալի Բալասանյանը հաստատեց, որ ևս 2 պատանդ ազատ է արձակվել
     Քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորումն առանց պայմանավորվածության ազատ է արձակել ևս 2 պատանդի՝ շարքային ոստիկանների:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԱԼԱ-ն հայտնել էր, որ Վարուժան Ավետիսյանն իրենց հետ զրույցում ասել էր, որ երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշել են որպես բարի կամքի լրացուցիչ դրսևորում առաջ քայլ կատարել և նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումն ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին:
     Նշենք, որ ըստ Վարուժան Ավետիսյանի՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանն ազատ կարձակվեն մամուլի կենտի ստեղծման ժամանակ:
8990 | 0
Facebook