Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Սասնա ծռեր»-ի ընկեր-ազատամարտիկները «գրողի ծոցն» են ուղարկում իշխանությունների «խնդրանքները»

17:35, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ի ընկեր-ազատամարտիկները «գրողի ծոցն» են ուղարկում իշխանությունների «խնդրանքները»
     «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը երեկ հայտարարեց, որ իշխանությունների հետ բանակցություններ, որպես այդպիսին չկան, մինչդեռ իրավապահները պարբերաբար կրկնում են, որ դրանք շարունակվում են: Ասում են` բանակցություններ կան, բայց ոչ թե խմբի անդամների, այլ նրանց (Սեֆիլյան, Մանուկյան) մարտական ընկերների հետ: Իշխանությունները փորձում են համոզել, որ ազատամարտիկները գնան ու խոսեն «Սասնա ծռեր»-ի հետ` ետ կանգնելու ստեղծված իրավիճակից, սակայն բոլոր փորձերը վերջինների կողմից շատ խիստ պատասխանի են արժանանում: Խոսակցությունների համաձայն, ազատամարտիկներից շատերը չեն ցանկանում գալ ու բանակցել խմբի տղաների հետ, քանի որ կիսում են` իշխանափոխության հասնելու վերջինների քաղաքական հայացքները. մի բան, որի համար իրենք մշտապես հանրահավաքներ են կազմակերպում: Ասում են նաև, որ այդ կերպ ազատամարտիկները փորձում են վրեժխնդիր լինել իշխանությունից, որը երբեք իրենց չի լսել և չի աջակցել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24784 | 8
Facebook