Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մտավորականները բաց նամակով դիմել են Սեֆիլյանին

20:00, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Մտավորականները բաց նամակով դիմել են Սեֆիլյանին

Մի խումբ մտավորականներ բաց նամակ են հղել Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Ժիրայր,

Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ:

Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:

Հավատացած ենք, որ Ձեր ևՁեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»:

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Էդուարդ Թոփչյան, դիրիժոր

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Պերճ Զեյթունցյան, գրող

Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ

Ռուբեն Մաթևոսյան,երգիչ

Սասուն Պասկևիչյան, երգահան

Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ

Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր

Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր

Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր

Սոնա Հովհաննիսյան, խմբավար

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նարեկ Հախնազարյան, երաժիշտ

Նունե Եսայան, երգչուհի

Ժիրայր Դադասյան, ռեժիսոր

Ռոբերտ Մլքեյան , խմբավար

Վահան Բադալյան, ռեժիսոր

Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ

Նարեկ Դուրյան, դերասան

Սերգեյ Սմբատյան, խմբավար

Ռոլանդ Շառոյան, գրող

Ալլա Լևոնյան, երգչուհի

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Գևորգ Հակոբյան, երգիչ

Ռուբեն Հովսեփյան, գրող

10604 | 10
Facebook