Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ է «Ալֆա» ջոկատը, որն իբրև թե գալիս է Հայաստան՝ «Սասնա ծռեր»-ի անդամներին մեկուսացնելու

02:31, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Ինչ է «Ալֆա» ջոկատը, որն իբրև թե գալիս է Հայաստան՝ «Սասնա ծռեր»-ի անդամներին մեկուսացնելու
     Ժամեր առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարեցին, թե ՌԴ-ից ռուսական «Ալֆա» ջոկատն է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, գիշերը գազային գրոհ է լինելու: Տեղեկությունը դեռևս ճշտված չի, Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները պահանջում են իշխանությունից անհապաղ պարզաբանում տալ այս հարցին, որը սուր թեմա է նաև համացանցում:
     Իսկ ինչ է «Ալֆա» ջոկատը. այն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն «Ա» հատուկ նշանակության ջոկատն է, որին լրագրողները կնքել են «Ալֆա» անունով, ինչն էլ դարձել է նրա բրենդը: Ստեղծվել է դեռևս 1974 թ-ին՝ որպես ԽՍՀՄ 7-րդ վարչության «Ա» խումբ:
    
     Ջոկատի հիմնական գործառույթը հակաահաբեկչական գործողություններն են և գերիների ազատումը, բացի այդ, Ալֆայի մարտիկները մասնակցում են թեժ կետերում` Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում հատուկ գործողություններին:
    
     «Ա» վարչությունը բաղկացած է շտաբից, 5 վարչությունից, որից մեկը մշտապես գործում է Չեչնիայում, ինչպես նաև` տարածքային վարչությունից և հատուկ ծառայություններից:
     «Ալֆա»-ի զինյալները մասնակցել են 2002թ. Մոսկվայի Դուբրովկա թատրոնից պատանդների ազատ արձակման օպերացիային:« Ալֆան» էլիտա է՝ էլիտայի մեջ. ջոկատ վերցվում են միայն այն հատուկ նշանակության ջոկատների լավագույն մարտիկներն, ովքեր անցնում են կատարելության մոտ հոգեբանական, մարտավարական, դիվերսիոն, ֆիզիկական և այլ տեսակի պատրաստություններ։ Մարտիկների պատրաստության մասին տեղեկությունները հույժ գաղտնի են, բայց որոշ հայտնի բաներ կան։ Նրանք կարող է օգտագործել ցանկացած տեսակի հրազեն ու սառը զենք, ավելին՝ նրանց ձեռքում կարող է զենքի վերածվել գրեթե ցանկացած իր՝ լինի դա խաղաթուղթ, թե պղնձի կարճ լար։ Ալֆայի մարտիկը կրակում է շատ դիպուկ և արագ, իսկ հարկ եղած դեպքում նա անում է դա անգամ լույսի բացակայության պարագայում՝ ձայնի վրա։
     Ջոկատի հիմնական գործառույթը հակաահաբեկչական գործողություններն են, բայց պատերազմական վիճակում այն կիրառվում է որպես էլիտար հատուկ ստորաբաժանում, որը պետք է ոչնչացնի հակառակորդի առաջնորդներին, գրավի ռազմավարական նշանակության օբյեկտներ։
30145 | 13
Facebook