Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվեց Ռոման Պոլանսկու «Մակբեթը»

15:40, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվեց Ռոման Պոլանսկու «Մակբեթը»
     «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի հինգերորդ օրը լրատվամիջոցները հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Փառատոնային հինգերորդ օրը մամլո ասուլիսների ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին Ասիեր Ալտունան («Ամամա», Խաղարկային ֆիլմերի մրցույթ), Ֆլո Ֆլամեն («Կարոտ», Վավերագրական ֆիլմերի մրցույթ), Էմիլիանո Դանտեն («Բնակավայր.անձնական գրառումներ», Վավերագրական ֆիլմերի մրցույթ):
     Այնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց դերասան Հոմայուն Էրշադին (Իրան):
     «Դանիական նոր կինո» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Թոմաս Վինթերբերգի «Համայնքը»: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էլ TALK TO GAIFF-ի շրջանակում հյուրընկալեց ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկին (Սերբիա): Կենտրոնում ցուցադրվեց նաև Ռոման Պոլանսկու «Մակբեթը»:
     «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվեց ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցին նվիրված երեկո, ցուցադրվեց նրա «Հրաշագործի աշունը» կինոնկարը:
     Ցուցադրությունները շարունակվեցին նաև Պողոսյան պարտեզներում, որտեղ ներկայացվեց Փիթեր Բրուքի «Լիր արքան»:
2373 | 0
Facebook