Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դեղամիջոց, որն արգելվել է ԽՍՀՄ-ում և անտեսվել մեր օրերում

21:15, չորեքշաբթի, 13 հուլիսի, 2016 թ.
Դեղամիջոց, որն արգելվել է ԽՍՀՄ-ում և անտեսվել մեր օրերում

Քչերը գիտեն, որ կա մի հրաշք դեղամիջոց, որը շատ արագ բուժում է բազմաթիվ հիվանդություններ, ինչի համար էլ նրան արհամարհում է պաշտոնական բժշկությունը, գրում է Lifter.com-ը: Դեղամիջոցը կոչվում է «ԱՍԴ» ("АСД") և շատ մատչելի է:

Աղբյուրը գրում է, որ վերջերս ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի արխիվներից մեկում հայտնաբերվել է հաշվետվություն, որը գրել է Բերիան Իոսիֆ Ստալինին: Փաստաթղթում ասվում է.
     «Հաշվի առնելով, որ պրոֆեսոր Ա. Վ. Դորոգովի կողմից ստեղծված դեղամիջոցի պաշտոնական կիրառությունը կհանգեցնի՝
     ա. շատ հիվանդությունների բուժման ժամկետների կրճատման, ինչն էլ իր հերթին պատճառ կդառնա բուժանձնակազմերի կրճատման և բազում այլ դեղամիջոցների արտադրության կրճատման,
     բ. կերկարաձգի ԽՍՀՄ ոչ աշխատունակ բնակչության կյանքի միջին տևողությունը 15-20 տարով, ինչը կհանգեցնի Թոշակային և Բնակարանային ֆոնդերի չպատճառաբանված ծանրաբեռնվածության,
     առաջարկում եմ ԱՍԴ Ֆ-1, ԱՍԴ Ֆ -2 և ԱՍԴ Ֆ -3 դեղամիջոցները ներառել անասնաբուժական դեղերի շարքում»:
     Փաստաթղթի վերջում Ստալինի պատասխանն է՝«Հաստատում եմ»:
     Իսկ ինչ դեղամիջոց է ԱՍԴ-ն:
     Ըստ էության այն կիրառվել է դեռ միջնադարում, սակայն ալքիմիկոսների նկատմամբ եկեղեցու բռնաճնշումների պատճառով դրա մասին մոռացել են գրեթե բոլորը, բացի մի քանի գիտնականներից: Դեղամիջոցի մասին տեղդյակ է եղել նաև պրոֆեսոր Ալեքսեյ Վլասովիչ Դորոգովը: Նա նախ պարզել է, որ 13-15 դարերում Ռուսիայում եղել է ինչ-որ գերթանկարժեք և միայն ազնվականությանը հասանելի «կյանքի բալասան»: Այն ստացել են գորտերի հյուսվածքներից: Դրա համար կիրառել են ջերմային սուբլիմացիա (պինդ նյութերի գոլորշիացում առանց հեղուկանալու), ապա գոլորշու հեղուկացում: Ստացված թուրմին հավելել են ինչ-որ խոտաբույսեր՝ ավելի շատ համային, քան օգտակարության նպատակով: Դորոգովն, ի հեճուկս ԽՍՀՄ դեղագործական խորհրդի, որը դեղամիջոցի մասին զրույցները համարում էր զառանցանք կամ լեգենդ, սկսել է դրա հայտնագործման աշխատանքները: Նա աշխատել է գերգաղտնիության պայմաններում, թե ինչով է նա զբաղվում, իմացել են միայն Ստալինն ու Բերիան: Մեծ, բայց այդպես էլ հռչակ չվայելած գիտնականն սկսել է որպես հումք կիրառել գորտերին: Ստացված դեղամիջոցը ունեցել է և՛ հակաբորբոքային, և խթանող, և վերքերն ու խոցերը բուժող հատկություն: Այստեղից էլ ԱՍԴ-ի ռուսերեն հապավման բացատրությունը՝ «антисептик-стимулятор Дорогова»:
     Փորձարկումների ժամանակ այն ֆենոմենալ արդյունքներ է ցույց տվել: 1953-ին Դորոգովը, սրտնեղելով, որ իրեն թույլ չեն տալիս հայտարարել իր հայտնագործության մասին, նամակ է գրել ԽՍՀՄ առողջապահության ժողկոմ Անդրեյ Տրատյակովին՝ առաջարկելով հուսվածքային թերապիայի բազմաթիվ վիրաբույժների վերապատրաստել Մոսկվայի հատուկ կլինիկայում, որտեղից նրանք իրենց փորձը կտանեին ԽՍՀՄ-ի բոլոր անկյուններ: Տրետյակովը մերժել է, բժշկի նկատմամբ անմիջապես սկսվել են քրեական հետապնդումները: Նրան մեղադրել են բժշկական ապօրինի գործունեության համար, իսկ 4 տարի անց՝ 1957-ին նա անբացատրելի պայմաններում մահացել է: Ըստ զրույցների՝ օրը ցերեկով մահացել է իր տան բակում՝ թունավորվելով շմոլ գազից:
     1959 թվականի ապրիի 14-ին ԱՍԴ Ֆ-1-ի մասին ողջ տեղեկատվությունը գաղտնիացվել է:
     Հետագայում, ԽՍՀՄ փլուզումից հետո այն սկսել են վաճառել դեղատներում: Այսինքն, այն գոյություն ունի, սակայն ծածուկ: Կա, բայց մարդկանց և անգամ բժիշկների մեծամասնությունը դրա մասին անգամ չգիտի: ԱՍԴ Ֆ-1-ը չեն դասավանդում համալսարաններում, իսկ ԱՍԴ Ֆ-2-ը և ԱՍԴ Ֆ-3-ը, որ օրիգինալի ածանցյալներն են, կիրառվում են միայն անասնաբուժական նպատակներով:
     Հայտնի է, որ ԱՍԴ-ն օգտակար է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են
     * փսորիազ և նեյրոդերմիտ
     * տուբերկուլյոզ և բրոնխիալ ասթմա
     * մաստոպատիա և ֆիբրոմիոմա
     * քաղցկեղ
     * պրոստատիտ
     * անպտղություն
     *էկզեմա
     Միակ թերությունն այս դեղանյութի շատ տհաճ հոտն է, որից հետագա հետազոտողներն այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել:
     Աղբյուրը նաև նշում է դեղամիջոցի կիրառման ձևերը մի շարք հիվանդությունների դեպքում:
     Գինեկոլոգիական հիվանդություններ. դեղամիջոցի 1 %-անոց ջրային լուծույթով օրական մեկ անգամ ներքին լվացում անել հոգնայի միջոցով այնքան ժամանակ, մինչև լիակատար բուժվելը:
     Հիպերտոնիա. պետք է խմել՝ սկսելով 5 կաթիլից օրը 2 անգամ: Ամեն օր ավելացնել մեկական կաթիլ այնքան ժամանակ, մինչև 2 շաբաթում կաթիլների քանակությունը չհասնի 20-ի մեկ ընդունման ժամանակ: Շարունակել խմել այնքան, մինչև ճնշումը զգալիորեն չկարգավորվի:
     Աչքերի բորբոքային հիվանդություններ. 3-5 կաթիլ ավելացնել եռացրած և հովացրած ջրին և խմել 5 օր: Դադար տալ 3 օր և կրկնել՝ դարձյալ խմելով 5 օր:
     Ճաղատեցման կանխարգելում և մազարմատների ամրացում. ԱՍԴ Ֆ-2-ի 5 %-անոց լուծույթը քսել գլխամաշկին:
     Լյարդի, սրտի, նյարդային համակարգերի հիվանդություններ. պետք է խմել 5 օր՝ օրական 10 կաթիլ՝ խառնած կես բաժակ ջրի մեջ: Այնուհետև ընդմիջել 3 օրով, ապա դարձյալ խմել 5 օր՝ արդեն օրական 20 կաթիլ, ապա նորից ընդմիջել 3 օրով: Կուրսը պետք է ավարտել 5-օրյա խմելով, որի ժամանակ պետք է խմել օրական 25 կաթիլ:
     Երիկամների և լեղապարկի հիվանդություններ. ընդունել ստանդարտ սխեմայով:
     Ատամնացավ. թաթախել ԱՍԴ Ֆ-2-ի մեջ բամբակը և դնել բորբոքված տեղին:
     Իմպոտենցիա. 5 օր շարունակ ուտելուց առաջ խմել 3-5 կաթիլ՝ խառնելով մեկ բաժակ ջրի հետ:
     Գաստրիտ. ստանդարտ դեղաչափով ընդունել օրական 1 անգամ և ոչ ավելի:
     Հոդատապ, լիմֆատիկ հանգույցների բորբոքում, ռևմատիզմ. դեղաչափն ու ընդունման սխեման նույնն են, սակայն պետք է արդյունքը ուժեղացնել կոմպրեսներով: Դրանք պետք է դնել հենց ցավող հատվածների վրա: Կոմպրեսների համար 5 կաթիլ դեղամիջոցը խառնել 100 մլ ջրին:
     Ռադիկուլիտ. մեկ բաժակ ջրին ավելացնել 1 թեյի բաժակ ԱՍԴ Ֆ-2, խմել օրական 2 անգամ՝ մինչև բուժվելը:
     Տուբերկուլյոզ. լուծույթը խմել առավոտյան, օրական մեկ անգամ, անոթի, ուտելուց կես ժամ առաջ: Սկսել 5 կաթիլից՝ դրանք խառնելով եռացրած ջրով կիսով չափ լի բաժակում: 3 օր դադարից հետո ամեն նոր ցիկլի հետ ավելացնել կաթիլների քանակը նախ մինչև 10-ի, ապա՝ 15-ի: Բուժման ամբողջ կուրսը կտևի մոտ 3 ամիս:

Ալեքսեյ Վլասովիչ Դորոգով
Ալեքսեյ Վլասովիչ Դորոգով
Աղբյուրը` /lifter.com
79902 | 3
Facebook