Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հ3 հեռուստաընկերությունը հերքում է աշխատակիցների աշխատավարձերը չվճարելու մասին լուրերը

12:05, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Հ3 հեռուստաընկերությունը հերքում է աշխատակիցների աշխատավարձերը չվճարելու մասին լուրերը

Այսօր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հ3 հեռուստընկերությունն արդեն 3 ամիս է չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը:
    
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հնարավոր է նախկինում աշխատավարձի մեկամսյա ուշացում տեղի ունեցած լինի, որը պայմանավորված է հանգամանքով, որ Հ3 հեռուստաընկերությունն առանձին կառույց է, որի նկատմամբ այլ գործընկերներ ունեն ֆինանսական պարտավորություններ և որոնց ուշացումների պատճառով տեղի է ունեցել աշխատվարձի մեկամսյա ուշացում:
     Հայտնում ենք, որ հեռուստաընկերության նկատմամբ մեր
գործընկերների ֆինանսական դեռևս չկատարված պարտավորությունները այս պահի դրությամբ կազմում են շուրջ 20 միլիոն դրամ:
     Հեռուստաընկերությունը չի մեղադրում գործընկերներին, պարզապես
հասկանում է, որ երկրում առկա ֆինանսա-տնտեսական ծանր իրավիճակում նրանք նույնպես դժվարանում են ժամանակային կատարել իրենց պարտավորությունները, ինչին հեռուստաընկերությունը ըմբռնումով է մոտենում: Մյուս կողմից, հաշվի առնելով փաստը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին և նկատի ունենալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցաց քաղաքական ընդհարման նստվածքները, ապա ցավով ենք արձանագրում , որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հերթական ճղճիմ քայլն էր, այս անգամ ուղղված ազատ հեռուստաընկերության դեմ՝ հեռուստաընկերություն, որի եթերը անխտիր բաց է բոլոր ընդդիմադիր ուժերի առջև, հեռուստաընկերություն, որը նույն Նիկոլ Փաշինյանին հարյուրավոր րոպեների եթեր է ապահովել, հեռուստաընկերություն, որի եթերից բազմիցս նույն Նիկոլ Փաշինյանը գովազդել է սեփակն «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Ուրախ ենք , որ իրեն միակ ընդդիմադիր հռչակած անձի, ընդդիմադիր հռչակված օրաթերթը մեր իրականության մեջ ֆինանսական խնդիրներ չունի, ինչը նույնպես մտորելու առիթ է տալիս, սակայն դատապարտում ենք սեփական քաղաքական խառնակչություններում լրատվամիջոցներին ներքաշելու արատավոր պրակտիկան, առավել ևս , որ դա արվում է լրատվամիջոցի կողմից և համարում ենք առնվազն ոչ պրոֆեսիոնալ այն հանգամանքը , որ հեռուստաընկերություն զանգահարելուց հետո նշված լրատվամիջոցի հետ հետադարձ կապ հնարավոր չի եղել ապահովել՝ չնայած բազմաթիվ փորձերին:

Հ3 Հեռուստաընկերության մամուլի ծառայություն

2732 | 0
Facebook