Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սելավից տուժած Արթիկի բնակարաններին գումար կհատկացվի

14:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Սելավից տուժած Արթիկի բնակարաններին գումար կհատկացվի
     Արթիկում տեղի ունեցած աղետի հետևանքով, բնակիչներին` յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար:
     Այս մասին, Կառավարության նիստի ընթացքում, գործադիր մարմնին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
     «Այսօր քաղաքում բնականոն կյանքը շարունակվում է, հեղեղատը բացված է, դադարել է նկուղների ջրի հոսքը, վերականգնված է գազիֆիկացումը, բացառությամբ 8-10 շենքերի, ջուրը քաղաքում վերականգնված է, միայն փոքր տարածքում ջուր չկա, սակայն ռետինե խողովակների միջոցով քաղաքապետարանը լուծել է այդ տարածքի բնակիչների ջրի հարցը»,- նշեց նա:
2066 | 0
Facebook