Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի նախագահը և Գերմանիայի ԱԳ նախարարը ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկել

10:55, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Արցախի նախագահը և Գերմանիայի ԱԳ նախարարը ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր են քննարկել
     Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
    
     Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
    
     Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
    
     Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ:
    
     Բակո Սահակյանը կարևորել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա:
    
     Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
2347 | 0
Facebook