Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել

16:15, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հեռախոսազրույցը բավականին արդյունավետ է անցել։ Նման հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայտարարարութան մեջ նշվել է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում, որը տևել է մոտավորապես 40 րոպե, քննարկել են երկկողմ հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ քայլերը` քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կարևորությունը:

Ինչպես փոխանցում է թուրքական Hurriyet–ը, Պուտինը հեռախոսազրույցում դատապարտել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև հանդիպման մասին:

Հիշեցնենք` Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ:

2629 | 1
Facebook