Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նուբարաշենում 20-ամյա զինծառայող է ջրահեղձվել, որը մեկ օրից պետք է զորացրվեր

15:05, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Նուբարաշենում 20-ամյա զինծառայող է ջրահեղձվել, որը մեկ օրից պետք է զորացրվեր

Հունիսի 29-ին` ժամը 12:38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն պալիգոնների մոտ քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    
    
     Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
    
    
     Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չախլյանն էր, որը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը նա պետք է զորացրվեր տուն:

6659 | 4
Facebook