Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հեղեղից տուժած Արթիկին պետական աջակցություն չի տրամադրվել, փողոցներով անցնող ջրերում դեռ սատկած կենդանիներ կան. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Հեղեղից տուժած Արթիկին պետական աջակցություն չի տրամադրվել, փողոցներով անցնող ջրերում դեռ սատկած կենդանիներ կան. «Ժամանակ»

«Արդեն հինգ օր է անցել Արթիկի հեղեղումից, սակայն քաղաքում հեղեղի հետևանքները դեռևս վերացված չեն:

Հեղեղից հետո ինչ արվել է, բնակիչների ձեռքով է արվել, իսկ պետական աջակցություն մինչ օրս քաղաքին չի ցուցաբերվել:

Արթիկցիներից մեկը թերթին ասաց. «Էս ապրել չի, քանի օր ա անցել, բայց ջուրը հլը իմ տան դռնով ա անցնում: Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են, դա խոլերայի բուն է, պետք է արագ վերացնել դա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2507 | 1
Facebook