Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել Ռուսաստանին` խոցված ինքնաթիռի համար

10:50, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել Ռուսաստանին` խոցված ինքնաթիռի համար
     Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
    
     Ինչպես նախօրեին արդեն տեղեկացրել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ռուս առաջնորդին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցության խոսքեր հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է:


     Երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկն էլ ռուսական իշխանությունները նշել են ոչ միայն կատարվածի համար ներողություն խնդրելը, այլև հասցված վնասը փոխհատուցելը:
    
     «Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յըլդըրըմը:

4819 | 1
Facebook