Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք չգիտենք, թե ով է Ղարաբաղում սկսել ապրիլյան պատերազմը». Ջեյմս Ուորլիք

21:05, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
«Մենք չգիտենք, թե ով է Ղարաբաղում սկսել ապրիլյան պատերազմը». Ջեյմս Ուորլիք
     ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք չգիտեն, թե ով է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկսել զինված բախումը:
     «Որքան էլ մենք ցանկանանք իմանալ, թե հատկապես ինչպես է ամեն ինչ սկսվել, դա հնարավոր չէ: Մենք չունենք ներկայացուցիչներ շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին, որոնք կարող էին նման գնահատական տալ: Այս հարցում որոշ չափով կարող է օգնել մեր կողմից քննարկվող միջոցառումներից մեկը՝ հետաքննության մեխանիզմների ներդրումը, սակայն շատ բարդ է պարզել, թե ինչպես է իրականում ամեն ինչ կատարվել»,- նշել է Ուորլիքը:
     Նա նշել է, որ հայտնի են միայն բախումների հետևանքները և հարյուրավոր զոհերի առկայությունը, որոնց թվում էին նաև խաղաղ բնակիչներ:
3523 | 3
Facebook