Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժիրոն պիտի էդ երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակ վերցներ հա՞». Գուրգեն Եղիազարյան

12:40, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
«Ժիրոն պիտի էդ երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակ վերցներ հա՞». Գուրգեն Եղիազարյան
     «Գետի՛նը մտնեք, չե՞ք ամաչում: Ժիրոն պիտի էդ երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակ վերցներ, հա՞: Վերցներ, որ ի՞նչ աներ: Էդ երկու ինքնաձիգով մեր երկիրը պիտի բզկտեին հա՞: Եվ հետո, ո՞վ է ապացուցել, թե այդ զենքերը ումն էին», - այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառանլով, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայցուցիչ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը:
     Վերջինը շեշտել է, որ՝ ինքը Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական հայացքների համակիրը չէ, չի ընդունում նրա քաղաքական դավանանքը, բայց չի կարելի մարդու հետ այդպես վարվել:
     «Էս ի՞նչ եք անում: Սահմանում բանկա-բութիլկա եք կախում, դրանցով ու շնեերով պիտի պաշտպանվեն հա՞ մեր զինվորներին: Այսպես չի կարելի: Ե՞րբ պիտի ուշքի գաք», – ասել է Եղիազարյանը:
     Անդրադառնալով Սարգսյան-Ալիև վերջին հանդիպմանը՝ Եղիազարյանը հիշեցրել է,որ Ալիևն այդ հանդիումից հետո դուրս եկավ ժպտերես, մինչդեռ Սերժ Սարգսյանը՝ վատ տրամադրությամբ:
     «Այդ հանդիպումից հետո մեկ էլ հանկարծ ամպրոպ է ճայթում և հայտնի է դառնում հինգ շրջանների հանձնման մասին: Բնական է, որ բանակցությունների ընթացքում մի բան պետք է զիջես՝ մեկ այլ բան ձեռք բերելու համար: Այո, այդ հինգ շրջանները համարժեք են պանծալի Արցախի պետականության ճանաչմանը: Քանի դեռ ոչ ոք առ այսօր այդ շրջանների վերադարձի մասին խոսակցությունները չի հերքել, դրա համար էլ մենք պետք է բռունցվենք և պատրաստվենք պատերազմի»,- եզրափակել է Եղիազարյանը:
4300 | 4
Facebook