Խնդրում ենք սպասել...

Միջազգային

1981 թվականի էքստրեմալ Porsche-ը 848 հազար դոլար են գնահատել

00:15, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
1981 թվականի էքստրեմալ Porsche-ը 848 հազար դոլար են գնահատել
     Silverstone աճուրդի տունը վաճառքի է հանել Porsche 924 ամենաէքստրեմալ մոդիֆիկացիան` կուպեի 924 Carrera GTR: Սպորտքարի արժեքն, ըստ նախնական տվյալների, կազմելու է 700-ից 848 հազար ԱՄՆ դոլար: 924 Carrera GTR-ի արժեքը 1981 թ-ին կազմել է 75 հազար դոլար: Այն թողարկվել էր սահմանափակ քանակությամբ մասնավոր հաճախորդների և մրցարշավային թիմերի համար: Մատակարարումներն իրականացվել են Եվրոպա, ԱՄՆ և Ճապոնիա: Ավտոմեքենան երկու տարի մնացել է ճապոնական ավտոսրահի ավտոտնակում, որից հետո, 1983թ-ին, այն գնել է անանուն ձեռնարկատեր: Աճուրդը կայանալու է հունիսի 28-ին Մեծ Բրիտանիայում:
4947 | 0
Facebook