Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Միջին վիճակագրական կինն իր կյանքում ուտում է 350 գրամ շրթներկ

20:20, կիրակի, 12 հունիսի, 2016 թ.
Միջին վիճակագրական կինն իր կյանքում ուտում է 350 գրամ շրթներկ

2002թ. անցկացված հետազոտությունների համաձայն` կինն օրվա ընթացքում միջինը 24 միլիգրամ շրթներկ է ուտում։ Եթե ենթադրենք, որ իր կյանքի 55 տարին կինն ամեն շաբաթվա 5 օրը շրթներկ է քսում, ապա կստացվի, որ իր ողջ կյանքի ընթացքում նա մոտ 350 գրամ շրթներկ է ուտում։

Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև կյանքի ընթացքում կերած շրթներկի քանակությունը փոքր է, բայց այն կարող է վտանգել կյանքը` կախված նրանից, թե ինչ բաղադրություն ունի շրթներկը։

Շրթներկը հիմնականում կազմված է ակնամոմից, յուղերից, ճարպերից, բայց շատ շրթներկեր պարունակում են նաև բազում քիմիկատներ, որոնք ավելացվում են շրթներկի գույնի, համի և կայունության փոփոխման համար։

Ամերիկացի գիտնականները, հետազոտելով շրթներկի մեջ մկնդեղի, ալյումինի, կադմիումի, կոբալտի, քրոմի, պղնձի, մանգանի, տիտանի և նիկելի պարունակությունը, պարզել են, որ երկրում սպառվող շրթներկերից շատերի մեջ դրանց պարունակությունը թույլատրելիից շատ է, ինչն էլ վտանգավոր է կնոջ առողջության համար։ Այնինչ շրթներկերի տարրաների վրա դրանց հստակ բաղադրությունը նշված չէ, քանի որ դա չի պահանջվում երկրում սանիտարական վերահսկում իրականացնող մարմինների կողմից։

13628 | 3
Facebook