Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անցած շաբաթ Միջերկրական ծովում 880 գաղթական է զոհվել. ՄԱԿ

16:25, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Անցած շաբաթ Միջերկրական ծովում 880 գաղթական է զոհվել. ՄԱԿ

ՄԱԿ գաղթականների հարցերով հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական տվյալներով` անցած շաբաթ Միջերկրական ծովում 880 գաղթական է զոհվել: Առավել հաճախ գաղթականները զոհվել են գերբեռնված նավերի կամ լաստերի ջրասույզ լինելու պատճառով:
     Իսկ 2016թ. սկզբից ի վեր զոհվել է շուրջ 2.5 հազար մարդ: Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում զոհվել է 1.8 հազար մարդ: Իսկ 2014-ի առաջին 5 ամիսներին Միջերկրական ծովում զոհվել է 57 մարդ:
     ՄԱԿ-ի գնահատականներով` Միջերկրական ծովում գաղթականների մահացության հավանականությունը կազմում է 81%:
     Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է հասել 200 հազար գաղթական: Նրանց մոտ երեք չորրորդը Թուրքիայից հասել է Հունաստան: Մոտ 47 հազար մարդ հասել է Իտալիա:

4932 | 0
Facebook