Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

15:15, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության շրջանակներում տեղի են ունենում առանձին գործիքների վրա վարժությունները։ Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։ Դավթյանը երկու ցատկերի համար ստացավ միջին 15,316 միավոր և ռումին մրցակցի հետ կիսեց երկրորդ տեղը` հետ մնալով միայն Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևից: Սա Դավթյանի առաջին արծաթե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոն՝ Վահագն Դավթյանը։

3004 | 0
Facebook