Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջերկրական ծովում այս շաբաթ ավելի քան 700 գաղթական է անհետ կորել

15:10, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Միջերկրական ծովում այս շաբաթ ավելի քան 700 գաղթական է անհետ կորել

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերատեսչությունը հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում Միջերկրական ծավում անհետ կորել է ավելի քան 700 գաղթական, նրանք, մեծ հավանականությամբ, զոհվել են: Գերատեսչության ղեկավար Կարլոտա Սամին հայտարարել է, որ գաղթականներ և փախստականներ տեղափոխող նավերը Միջերկրական ծովում աղետի են ենթարկվել չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: «Դեռևս վստահորեն ասել չենք կարող, բայց մենք մտավախություն ունենք, որ բոլոր մարդիկ` 700 հոգի, խեղդվել են»,- ասել է Սամին:

Կարլոտա Սամին նշել է նաև, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2016թ. սկզբից ի վեր Միջերկրական ծովում փրկվել է 40 հազար գաղթական, իսկ միայն այս շաբաթ մոտ` 5600-ը:

4935 | 0
Facebook