Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ քաղաքներից մեկում հրավառության արկը պայթել է հանդիսատեսի մեջ. կա զոհ

11:25, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
ՌԴ քաղաքներից մեկում հրավառության արկը պայթել է հանդիսատեսի մեջ. կա զոհ

Մեկ մարդ մահացել և ևս 5-ը վիրավորվել են շաբաթ երեկոյան ՌԴ Ձերժինսկ քաղաքում տեղի ունեցած հրավառության ժամանակ: Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում արձակված հրավառության ժամանակ ընկել է համազարկային փողերից մեկը:
     Ականատեսները պատմել են, որ արկը եկել է մոտակա մարզադաշտից, ընկել ասֆալտի վրա և պայթել, բեկորները հարվածել են կնոջ գլխին, ով էլ տեղում մահացել է: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց և առաջին բուժօգնությունից հետո դուրս գրել:

Հարուցվել է քրեական գործ:

6056 | 0
Facebook