Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Որդիս չի երկրպագելու «Բարսելոնա»-ին, դա անհնար է»․ Ռոնալդու

22:30, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Որդիս չի երկրպագելու «Բարսելոնա»-ին, դա անհնար է»․ Ռոնալդու
     Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համոզված է, որ նրա որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը երբեք չի երկրպագի «Բարսելոնա»-ին։ «Որդիս էապես փոխեց կյանքս։ Նա չի երկրպագելու «Բարսելոնա»-ին, դա անհնար է։ Նա իմ գեներն ունի։ Բայց եթե անգամ դա տեղի ունենար, ես կընդունեի իր որոշումը։ Մեր ընտանիքի գլուխը մայրս է։ Նա շատ է օգնում որդուս դաստիարակելու հարցում։ Տղաս մայր չունի, նա ունի մայր և հայր մեկ անձում՝ դա ես եմ։ Ես միշտ եմ ասել, որ երազում եմ որդու մասին։ Նա շատ է ինձ փոխել»,- նշել է Ռոնալդուն։
3888 | 2
Facebook