Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում ենք միջազգային ասպարեզում ներկայացնել մեր պատմական հայրենիքը»․ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցելու է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը

18:05, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Ուզում ենք միջազգային ասպարեզում ներկայացնել մեր պատմական հայրենիքը»․ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցելու է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը

Մայիսի 28-ին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում մեկնարկելու է չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
     «Մեզ համար Աբխազիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակը ոչ թե ֆուտբոլն է, այլ մեր ազգի համախմբումը: Ուզում ենք միջազգային ասպարեզում ներկայացնել մեր պատմական հայրենիքը, որտեղ մինչ օրս հայեր են ապրում: Ցանկանում ենք հավերժ պահպանել մեր մշակույթը»,- նշված է մեր ֆեդերացիայի հայտարարության մեջ:
     Նշենք, որ Արևմտյան Հայաստանի ընտրանին ընդգրկված է A խմբում՝ տանտերերի՝ Աբխազիայի հավաքականի և Չագոսի կղզիների հավաքականի հետ։

2674 | 0
Facebook