Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզանից ոչ մեկն իրավունք չունի խոչընդոտել Սամվել Բաբայանին». Սեյրան Օհանյան

13:00, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Մեզանից ոչ մեկն իրավունք չունի խոչընդոտել Սամվել Բաբայանին». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո ՞ք տեղյակ է, որ Պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է , թե ինքն Արցախում առաքելություն ունի կատարելու, նախարարն ասել է. «Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, նրա ունակությունների մասին ես տեղյակ եմ: Նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Իհարկե, այսօրվա դրության մեջ որպես անհատ, անձավորություն, որը ուզում է իր ներդրումն ունենալ Արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքը: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես, չենք կարող նրան խոչընդոտել»,- ասաց Օհանյանը:

Այն հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, թե իշխանություննրը փակել են Սամվել Բաբայանի պարտքը, նախարարը պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ նրանց, որոնք դա իրականացրել են»:

4712 | 2
Facebook