Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խորհրդային ճարտարապետության գլուխգործոցները

22:05, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Խորհրդային ճարտարապետության գլուխգործոցները

Խորհրդային ճարտարապետության մասին հակասական կարծիքներ կան, բայց, այնուամենայնիվ, այդ ճարտարապետության միջոցով ներկայացվել է ժամանակաշրջանի շունչն ու ոգին։ Ներկայացնում ենք այդ տարիներին կառուցված հոյակերտ կառույցներ։

«Ափսե» հյուրանոց, Դոմբայ, Ռուսաստան
     Կառուցվել է 1969թ., 2250 մետր բարձրության վրա։ Այս հյուրանոցը կարելի տեղից տեղ տանել ուղղաթիռների միջոցով։

«Դրուժբա» հյուրանոց, Յալթա, Ուկրաինա
     Կառուցվել է խորհրդային և չեխ մասնագետների համատեղ նախագծի հիման վրա։

«Բելէկսպո» ցուցահանդես-համալիր, Մինսկ, Բելոռուս
     Կառուցվել է 1988թ.։

Ճանապարհային նախարարության ինժեներական կորպուս, Թբիլիսի, Վրաստան
     Կառուցվել է 1975թ.։ Այժմ այն պատկանում է Վրաստանի բանկին։

ԽՍՀՄ դեսպանատունը Կուբայում, Հավանա
     Կառուցվել է 1985թ.։ Այժմ այն ՌԴ դեսպանության նստավայրն է։

Ամառային թատրոն, Դնեպր, Ուկրաինա
     Կառուցվել է 1978թ.։

Մարզահամերգային համալիր, Երևան, Հայաստան
     Բացվել է 1983թ. Ծիծեռնակաբերդի բլրի վրա։ Բացումից 1.5 տարի անց այնտեղ հրդեհ է բռնկվել, և մինչև 1987թ. այն չի գործել։

Գրոդնոյի շրջանային դրամատիկական թատրոն, Բելոռուս
     Կառուցվել է 1977-1984թթ.։

Դոստոևսկու անվան դրամատիկական թատրոն, Նովգորոդ, Ռուսաստան
     Շենքը կառուցվել է 1987թ.։

Դիակիզարան, Կիև, Ուկրաինա
     Կիևի Բայկովյան պանթեոնի դիակիզարանը կառուցվել է 1975թ.։

Կազանի պետական կրկես, Ռուսաստան
     Բացվել է 1967թ. դեկտենմբերի 9-ին։

Քիշինևի պետական կրկես, Մոլդովա
     Կառուցվել է 1981թ.։ Այն իր հարմարավետությամբ և գեղեցկությամբ աշխարհի 4-րդ կրկեսն է եղել։

Բնակելի համալիր` «Օղակաձև տունը», Մոսկվա, Ռուսաստան
     Կառուցվել է 1973թ., 2 տարի անց կառուցվել է դրա կրկնօրինակը։

Պատմաէթնիկական թանգարան Սուլեյման-Թուու լեռան վրա, Օշ, Ղրղզստան
     Կառուցվել է 1978թ.։ Այն երկհարկ քարանձավային շինություն է, որի ստորին հարկը արհեստականորեն լայնացված է, իսկ վերինը բնական չափերով է թողնված։

«Ղազախստան» հյուրանոցը, Ալմ-Աթի
     Կառուցվել է 1975-1977թթ.։

«Ուզբեկստան» հյուրանոցը, Տաշքենդ
     Կառուցվել է 1974թ.։

Կինոթատրոն «Ռոսիա», Երևան, Հայաստան
     Կառուցվել է 1975թ.։

Ռուսատանի գիտությունների ակադեմիայի շենք, Մոսկվա
     Շենքի կառուցումն սկսվել է 1974թ., ավարտվել` 20 տարի անց։

Իլյա Ճավճավաձեի թանգարան, Քվարելի, Վրաստան
     Վրացի բանաստեղծ և հասարակական գործիչ Իլյա Ճավճավաձեի թանգարանը կառուցվել է 1979թ.։

13344 | 3
Facebook