Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը 54.6 մլն դրամ հատկացրեց Լոռու և Տավուշի մարզերին

13:40, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Կառավարությունը 54.6 մլն դրամ հատկացրեց Լոռու և Տավուշի մարզերին

Կառավարությունում այսօր որոշում ըդունվեց 54.6 մլն դրամ հատկացնել Լոռու և Տավուշի մարզերի անհետաձգելի կոմունալ նախագծերի համար: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ որոշումը կայացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ այդ մարզեր կատարած այցերի արդյունքում: «23.5 մլն դրամ կտրամադրվի Լոռու մարզին` Թումանյանի մանկապարտեզի և բնակելի տան տանիքի վերանորոգման համար: Տավուշի մարզին կհատկացվի 31.2 մլն դրամ Ջուջևան գյուղում խմելու ջրի հոսքագիծ կառուցելու և սահմանամերձ Ոսկևանի ճանապարհի վերակառուցման, ինչպես նաև` Զորականի նոր դպրոցի շենքի շինարարության համար» ,-տեղեկացրեց նախարարը:

1880 | 3
Facebook