Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անհրաժեշտ է, որ նավթի 1 բարելն արժենա գոնե 65 դոլար». ՕՊԵԿ նախագահ

18:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
«Անհրաժեշտ է, որ նավթի 1 բարելն արժենա գոնե 65 դոլար». ՕՊԵԿ նախագահ

Քաթարի էներգետիկայի նախարար, ՕՊԵԿ նախագահ Մուհամմեդ բեն Սալեհ աս Սադան հարցազրույց է տվել Associated Press-ին: Նա նշել է, որ նավթի շուկան դանդաղ վերականգնվում է կտրուկ անկումից հետո, բայց հումքի արդարացի գինը բարելի դիմաց 65 դոլարի սահմաններում դեռ չի վերականգնվել:

«Այս պահին շատ անհրաժեշտ է, որ նավթի 1 բարելն արժենա գոնե 65 դոլար»,- ասել է նա: ՕՊԵԿ նախագահի կարծիքով նավթի ապագա մատակարարումների կայունությունը ոլորտում ներդրումների ծավալների անկման պատճառով ռիսկի է ենթարկվում:

Աս Սադան նաև չի բացառել, որ նավթի արտահանողները կվերականգնեն նավթի արդյունահանման մասին բանակցությունները: ՕՊԵԿ անդամ և ոչ անդամ երկրների ներկայացուցիչների առաջիկա բանակցությունները կայանալու են հունիսի 2-ին, փոխանցում է ТАСС-ը:

7980 | 0
Facebook