Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջհանգիրյանն առաջարկում է կրճատված ծառայողական մեքենաները ոչ թե վաճառել, այլ տալ օպերատիվ աշխատանք իրականացնող մարմիններին

13:50, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Ջհանգիրյանն առաջարկում է կրճատված ծառայողական մեքենաները ոչ թե վաճառել, այլ տալ օպերատիվ աշխատանք իրականացնող մարմիններին

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը 2015 թվականի տարեկան բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե քննարկումները շատ ձանձրալի են, քանի դեռ չեն տրվում պատասխաններ, թե որքան է բյուջեի ծախսման արդյունավետությունը.«Դատախազությանը, դատական մարմիններին որքան գումար տաս, այնքան էլ կծախսեն, բայց պետք է հասկանալ` որքան արդյունավետ են ծախսվում այդ գումարները»:

Ջհանգիրյանն անդրադարձավ մեքենաների կրճատման գործընթացին և առաջարկեց, որ կրճատված ծառայողական մեքենաները ոչ թե վաճառել, այլ տրվեն օպերատիվ աշխատանք իրականացնող մարմիններին: «Եթե կառավարությունը գնալու է ինչ-որ ոլորտներում ավելորդ մեքենաների կրճատումների, թող դրանք տրամադրի օպերատիվ հետախուզական մարմիններին, որովհետև նրանց գործը տրանսպորտի հետ ամենաշատն է կապված: Եթե ցանկանում եք, որ նրանք տաք հետքերով բացահայտեն դեպքերը, ապա պետք է ունենան միջոցներ: Կան նախարարություններ, որոնց տրանսպորտ անհրաժեշտ չէ, կամ քիչ է անհրաժեշտ, բայց օպերատիվ հետախուզական մարմիններին ոչ միայն տրանսպորտ է պետք, այլև տրանսպորտային ծախսեր` բենզին, անվադող, պահեստամասեր: Այնինչ շատ ժամանակ աշխատողներն իրենք են իրենց միջոցների հաշվին լուծում բենզինի, անվադողերի խնդիրը»,- ասաց Ջհանգիրյանը:

2931 | 2
Facebook