Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նուբարաշեն»-ում կալանավորը 10 օր հացադուլ է անում` պահանջելով վերանայել քրեական գործը

15:50, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
«Նուբարաշեն»-ում կալանավորը 10 օր հացադուլ է անում` պահանջելով վերանայել քրեական գործը
     ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանն արդեն 10 օր հացադուլ է անում: «Նրա վիճակը կայուն է, գտնվում է հացադուլավորների համար նախատեսված վայրում»,-ասաց Ղլեչյանը: Նա տեղեկացրեց, որ Հրաչյան պահանջում է վերանայել իր քրեական գործը: Տեղեկացնենք, որ կալանավոր Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը հայտնել է, որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. «Սուր բրոնխիտ, հեպատիտ C, Պարկինսոնի հիվանդություն և այլն: ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայում ծայրահեղ ծանր է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից և այլն: Հրաչյա Գևորգյանն ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ: Հացադուլի մասին տեղյակ ենք պահվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին: Գևորգյանը կալանավորվել է 2011թ., Առաջին ատյանի դատարանում դատավարությունը տևել է շուրջ 4 տարի 3 ամիս, իսկ Վերաքննիչ դատարանում 2016 թվականի փետրվարի 1-ից առ այսօր նիստերը հետձգվում են Գևորգյանի առողջական վիճակի պատճառով:
3422 | 0
Facebook