Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում շարունակում են փակել ընդդիմադիր խոշոր ԶԼՄ-ները

12:45, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Թուրքիայում շարունակում են փակել ընդդիմադիր խոշոր ԶԼՄ-ները
     Ամիսներ առաջ Թուրքիայի իշխանությունների հրահանգով փակվեցին ընդդիմադիր BUGUN TV, kanalturk հեռուստաընկերությունները, Bugun պարբերականն ու kanalturk ռադիոն։ Լրատվամիջոցների դեմ արշավն այսքանով չսահմանափակվեց. մայիսի 15-ից դադարելու են գործել նաև «Զաման» թերթը և էլեկտրոնային պարբերականը, «Ջիհան» լրատվական գործակալությունը, «Քյուրե» հեռուստաալիքը: Վերջինները դատարանի որոշմամբ գտնվում էին պետական կառավարիչների վերահսկողության տակ, որոնց կողմից էլ կայացվել է որոշումը, գրում է ntv.ru-ն:
     Ու մինչ ԱՄՆ Պետդեպը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը բարձրաձայնում են, որ Թուրքիան չի հարգում խոսքի ազատությունը, տեղի են ունենում նման իրադարձություններ, հավելում է լրատվամիջոցը:
Աղբյուրը` ntv.ru
5242 | 0
Facebook