Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արցախյան հարցը

22:20, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արցախյան հարցը

«Մի բան պարզ է` քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել, քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա հավելել է, որ ՀՀԿ գործադիր մարմնում հատկապես

քննարկվել է արցախյան հարցը: «Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով, ագրեսիվ և ահաբեկչական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նոր պատերազմ հրահրի, Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի նախագահի նախանշած քայլերը, ընդհուպ մինչև ԼՂՀ ճանաչում»,- ասել է Շարմազանովը` միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանն ու ԼՂ-ն, բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են։

«Հայաստանի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը և դրա համար անելու է ամեն ինչ, որ Արցախը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ ժողովուրդն ապրի անվտանգ երկրում` ուզեն Արևմուտքում, թե չուզեն»,- նշել է Շարմազանովը։

Է. Շարմազանովի խոսքով՝ այս պայմաններում հայ հասարակությունը թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտական դաշտում, պետք է ուժեղ և միասնական լինի:

4200 | 0
Facebook