Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` կարկուտ

08:35, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում` կարկուտ

Հանրապետության տարածքում` մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 6-7-ը և 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝ մայիսի 6-ին, 7-ին, 10-ին՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: Մայիսի 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:


     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

6772 | 0
Facebook