Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կասկած չունեմ, որ կմտնեմ ֆուտբոլի պատմության մեջ». Ռոնալդու

22:15, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Կասկած չունեմ, որ կմտնեմ ֆուտբոլի պատմության մեջ». Ռոնալդու
     Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ նա ֆուտբոլի պատմության լեգենդների շարքում է. «Մեծ պատիվ է գիտակցել, որ ես Չեմպիոնների լիգայի խաղարկության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն եմ։ Իհարկե, շատ ուրախ եմ։ Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է։ Այն մրցաշար է, որը շատ է սիրում «Ռեալ»-ը։ Ինձ հաջողվել է երկու անգամ այն հաղթել, և, իհարկե ես ուզում եմ դա կրկնել։ Հույս ունեմ՝ դա կլինի այս տարի։ Երկրպագուները նույնպես սիրում են Չեմպիոնների լիգան, և ես, անկասկած, այն նույնպես շատ սիրում եմ։ Այն յուրահատուկ է։ Բացի այդ, ես կասկած չունեմ, որ կմտնեմ ֆուտբոլի պատմության մեջ։ Դա դուր է գալիս մարդկանց, թե ոչ, բայց թվերն ամեն ինչ ասում են։ Ես կլինեմ լեգենդների շարքում։ Ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց, ինչ էլ խոսեն, համոզված եմ, որ արդեն ապահովել եմ իմ ակնառու տեղը ֆուտբոլի պատմության մեջ»,- նշել է Ռոնալդուն։
9586 | 0
Facebook