Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոսովոյի Ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՈՒԵՖԱ-ի նոր անդամ

17:25, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Կոսովոյի Ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՈՒԵՖԱ-ի նոր անդամ

Այսօր Բուդապեշտում ընթացող ՈՒԵՖԱ-ի համագումարի շրջանակներում կազմակերպության անդամները քվեարկել են Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՈՒԵՖԱ-ի կազմում ներառվելու օգտին։ Այսպիսով, Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՈՒԵՖԱ-ի 55-րդ անդամ։ Համագումարի ընթացքում 28 երկիր քվեարկել է Կոսովոյի ներգրավվելու օգտին, 24-ը դեմ են եղել, 2 ձայնն էլ անվավեր է ճանաչվել։
     Քվեարկությունից առաջ Սերբիայի ֆուտբոլային միության նախագահ Տոմիսլավ Կարաջիչը հայտարարել էր, որ ՈՒԵՖԱ-ի կողմից Կոսովոն անդամ ճանաչելը կդառնա ապացույց, որ քաղաքականությունը խառնվում է ֆուտբոլին։
     «Մենք դեմ չենք, որ ֆուտբոլ խաղան Եվրոպայի բոլոր անկյուններում, բայց մենք դեմ ենք այն կազմակերպությանը, որը չի հետևում ՈՒԵՖԱ-ի պահանջներին։ Կոսովոյի ինքնակոչ պետության՝ ՈՒԵՖԱ-ի կազմում ներառվելը կդառնա վառ ապացույց, որ քաղաքականությունը խառնվում է ֆուտբոլի գործերին»,- նշել է Կարաջիչը։
     Նշենք նաև, որ Կոսովոն, ինչպես և ԼՂՀ-ն, մինչ այս մասնակցում էր չճանաչված ազգերի ֆուտբոլային մրցաշարարերին, և, փաստացի, գտնվում է Ղարաբաղին նման քաղաքական իրավիճակում։

2912 | 0
Facebook