Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեսթեր»-ը հռչակվեց Անգլիայի չեմպիոն

09:35, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Լեսթեր»-ը հռչակվեց Անգլիայի չեմպիոն

«Լեսթեր» ֆուտբոլային ակումբը հռչակվեց Անգլիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։ Դա տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան՝ Լոնդոնի «Թոթենհեմ»-ի և «Չելսի»-ի ոչ-ոքի ավարտված հանդիպման արդյունքում։ Այսպիսով, Կլաուդիո Ռանյերիի սաներն առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեցին միավորների անհրաժեշտ քանակը՝ 77 միավոր՝ անհասանելի դառնալով երկրորդ հորիզոնականում ընթացող «Թոթենհեմ»-ի համար, որն ունի 70 միավոր։
     Նշենք, որ «Լեսթեր»-ն անցած մրցաշրջանում 14-րդ հորիզոնականը գրավելուց հետո այս մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Անգլիայի 24-րդ չեմպիոն։ Անգլիայի Պրեմիեր լիգան ունեցավ նոր չեմպիոն՝ 1978 թվականից ի վեր, երբ չեմպիոն էր հռչակվել «Նոթինհեմ»-ը։ Ամենաբարձր արդյունքը մինչ այս ակումբի համար եղել է 2-րդ հորիզոնականը՝ 1928/29 մրցաշրջանում։

3314 | 0
Facebook