Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, ՀՊՏՀ-ն՝ չեմպիոն

16:40, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, ՀՊՏՀ-ն՝ չեմպիոն
     Մայիսի 1-ին կայացած երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտզալի Հայաստանի 2015/2016 թվականների առաջնությունը: Վերջին տուրում «Չարբախ»-ը 14:2 հաշվով հաղթեց ՎՊՀ թիմին, իսկ «Գյումրի»-ն 10:9 հաշվով հաղթանակ տարավ ՀՊՏՀ-ի նկատմամբ: Արդեն նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահովել էր ՀՊՏՀ թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ ուժեղագույնն է ճանաչվել Հայաստանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Չարբախ»-ը, իսկ երրորդ տեղը՝ «Գյումրի»-ն: Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Գյումրի»-ի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը՝ 64 գոլով:
2471 | 0
Facebook