Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ-ը պարզաբանում է բանակին ուղարկված օգնության մաքսազերծման համար 1200 դոլար պահանջելու լուրերը

16:00, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
ՊԵԿ-ը պարզաբանում է բանակին ուղարկված օգնության մաքսազերծման համար 1200 դոլար պահանջելու լուրերը

Ֆեյսբուքյան օգտատերերից Հրաչ Արշակյանը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ մաքսայինում իրենցից 1200 դոլար են պահանջել բանակին ուղարկված օգնության մաքսազերծման համար:
    
     ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանն ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: «Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ ենք տրամադրել առավել հանգամանալի պարզաբանում հարցի վերաբերյալ»:
    
     Ստորև ներկայացնում են Հրաչ Արշակյանի գրառումը. «Զինվորներին հարկավոր է «Military Medical Tourniquet» այսինքն զինվորական ժգուտ, որը ՀՀ-ում չկա։ Ինֆոն տարածվեց, ու ամեն մեկը (ով ցանկացավ) գումար հավաքեցին, որ գլուխ բերեն գործը։ Եվրոպայի դեղատներում չի վաճառվում, միայն մի դեղատուն պատրաստ եղավ մեզ օգնել և պատվիրել, որը 1 հատի համար մեզ վրա կնստեր € 74, հետո պիտի մտածեինք ոնց ՀՀ ուղարկել։ Մինչ նոր ելքեր էինք փնտրում, զանգ ստացա (հայտարարությունում կոորդինատներս թողել էի), ու ինձ լավ լուր հայտնեցին։ Ինձ զանգողը գտել էր այն, ինչ փնտրում ենք խելքին մոտ գնով՝ 1 հատը $ 3,20 և արդեն պատվիրել են 500 հատ, հետո Հայաստան են ուղարկում DHL–ով $ 500 (կգ. $10) վճարելով տեղափոխելու համար։ Անձամբ խոսում էինք, ինֆո-ով փոխանակվում (քանի որ առաջին անգամ պիտի զին.պարագաներ մեծաքանակ ուղարկեինք… այնուամենայնիվ շարքային մարդու համար խոչընդոտները շատ են)։ Փաթեթը 5 արկղից բաղկացած հասնում է Հայաստան, որի վրա գրված է եղել օգնություն: Մաքսատուն անցնելու համար մեր հայրենակիցները պահանջում են $1200 (ռաստամոժկի համար): Ում որ ուղարկվել է, բացատրել են ում համար է այդ օգնությունը, բայց մեր հարգարժան մաքսատան աշխատողները մնացել են անսասան իրենց խոսքի մեջ։ Կարճ կապեմ,՝ $1200 գումարը մուծելուց հետո նոր ապրանքը ստացել են։ ՀՀ սահմանադրությանը ծանոթ չեմ, բայց ոնց հասկացա մենք ոչ մի կետ չունենք, որ անգամ զինվորական օգնություն ուղարկելուց գումար չվճարվի։ Միայն շեշտվել է, որ եթե ապրանքը գար Մաքսային Միություն ներկայացնող երկրներից, միգուցե զեղջեր լիներ կամ անվճար լիներ։ Խնդիրն օրենքների մեջ է, ավելի կոնկրետ՝ օրենքների բացակայության և ԲՏ-եքի ներկայության մեջ է»:

6546 | 4
Facebook