Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարմնավորում եմ 3 կանանց` տարբեր կենսագրություններով». Լուիզա Ղամբարյան

18:05, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
«Մարմնավորում եմ 3 կանանց` տարբեր կենսագրություններով». Լուիզա Ղամբարյան

«Ամիսներ շարունակ աշխատել ենք ներկայացման շուրջ: Կերպարը բավական բարդ էր, բայց հետաքրքիր»,- մեզ հետ զրույցում խոստովանեց ՀՀ վաստակավոր արտիստ, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն, ով «№ 707» ներկայացման մեջ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:

«№ 707»-ը կատակերգություն է 3 գործողությամբ, բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն է, ով նաև մարմնավորում է ներկայացման հերոսին:

«Բեմադրության մեջ բավական լուրջ և պատասխանատու դեր եմ ստանցնել, իսկ գործն ինձ առավել գրավել է նրանով, որ փոքրիկ պատմություններ են՝ կանացի տարբեր կենսագրություններով: Նույն ներկայացման մեջ մարմնավորել 3 տարբեր կանանց , արդեն շատ հետաքրքիր է»,- պատմեց Լուիզա Ղամբարյանը:

Նշենք, որ ներկայացումը տեղի կունենա այսօր` Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

5503 | 0
Facebook