Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում

18:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցային պայմաններում
     Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 5 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Բժշկական երեք հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
     «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Վնասվածքաբանների, պլաստիկ և միկրովիրաբույժների մասնկացությամբ կատարվում է վերքերի մշակում ժամանակակից մեթոդով, շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բուժվող 37-ամյա հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար: Շարունակվում են նեղ մասնագիտական խորհրդատվությունները: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանց վիճակը նույնպես բժիշկների գնահատմամբ` բավարար է, առկա է դրական տեղաշարժ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
2950 | 0
Facebook