Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անգլիական ակումբները պայքարում են Մխիթարյանի համար․ բրիտանական ԶԼՄ-ներ

17:35, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Անգլիական ակումբները պայքարում են Մխիթարյանի համար․ բրիտանական ԶԼՄ-ներ
     Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակներում։ Այս մասին գրում է բրիտանական մամուլը։ «The Mirror» պարբերականը գրում է, որ «Բորուսիա» տեղափոխվելուց առաջ Հենրիխը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն և մինչև հիմա ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում։ Սակայն այս պահին ավելի մեծ հնարավորություն ունի «Արսենալ»-ը, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ «Metro»-ն, իր հերթին նշում է, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել Լոնդոն։ Այս դեպքում ամենահավանական տարբերակներն են «Արսենալ»-ը և «Չելսի»-ն։
5043 | 0
Facebook