Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը միավորվել է Ford-ի, Volvo-ի և Uber-ի հետ ինքնավար ավտոմեքենաների առաջխաղացման համար

01:10, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Google-ը միավորվել է Ford-ի, Volvo-ի և Uber-ի հետ ինքնավար ավտոմեքենաների առաջխաղացման համար
     Google, Ford, Volvo, Uber և Lyft з ընկերությունները համաձայնագիր են կնքել ալյանսի ստեղծման մասին, հաղորդում է Autonews.ru-ն` հղում անելով USA Today-ին: Նախագիծն ուղղվելու է առաջին հերթին ԱՄՆ-ում ինքնավար մեքենաների առաջխաղացման վրա: Կոալիցիան գլխավորելու է Դեվիդ Սթրիքլենդը, որն ավելի վաղ ԱՄՆ-ում Երթևեկության անվտանգության ազգային կառավարման ղեկավարության անդամ էր: «Անօդաչու ավտոմեքենաները կօգնեն դարձնել ԱՄՆ-ի ճանապարհները ավելի անվտանգ ու քիչ ծանրաբեռնված: Մենք աշխատելու ենք իշխանությունների հետ համատեղ, որպեսզի գտնենք լուծումներ, որոնք հնարավոր կդարձնեն ինքնավար ավտոմեքենաների օգտագործումը»,-հայտարարել է Սթրիքլենդը:
7652 | 0
Facebook