Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաթայում հայտնաբերվել է թասը ձեռքին կմախքի խճանկար՝ խորհրդավոր գրառմամբ

22:05, երկուշաբթի, 25 ապրիլի, 2016 թ.
Հաթայում հայտնաբերվել է թասը ձեռքին կմախքի խճանկար՝ խորհրդավոր գրառմամբ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայ նահանգում պեղումների հետևանքով հայտնաբերվել է Ք. ա. 3-րդ դարի խճանկար, որը պատկերում է թասը ձեռքին կմախքի: Կմախքի կողքին պատկերված են հաց և գինի: Սև ուղղանկյան մեջ երևում է հունարեն գրառումը՝ «Եղիր կենսուրախ, վայելիր կյանքը»:

Independent-ը հայտնում է, որ խճանկարի հատվածները հայտնաբերվել են դեռևս 2012 թվականին՝ ճոպանուղու շինարարության ժամանակ: Հնագետների կարծիքով՝ խճանկարը զարդարել է սնվելու սենյակի հատակը: Նմանատիպ մի խճանկար էլ ավելի վաղ հայտնաբերվել է Իտալիայում, սակայն Հաթայինն առավել մեծ չափեր ունի:

12751 | 0
Facebook